Զարիֆը Լը Դրիանին հորդորել է վերջ տալ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների գործադրմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i137414-Զարիֆը_Լը_Դրիանին_հորդորել_է_վերջ_տալ_ԱՄՆ_ի_անօրինական_պատժամիջոցների_գործադրմանը
Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր պաշտոնակցին խորհուրդ է տբել Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ նիստում հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 04:56 Asia/Tehran
  • Զարիֆը Լը Դրիանին հորդորել է վերջ տալ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների գործադրմանը

Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր պաշտոնակցին խորհուրդ է տբել Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ նիստում հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ:

Շաբաթ օրն իր ֆրանսիացի պաշտոնկացի հետ հեռախոսազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը  վերջինիս խորհուրդ է տվել Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ նիստում հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ:

Թվիթերում արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Այսօր, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում, նրան խնդրել եմ կառուցողական դիրքորոշմամբ հանդես գալ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստում»:

Նա հավելել է. «Ես Ֆրանսիային կոչ եմ անում պահպանել միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնել ԱՄՆ կողմից սահմանված անօրինական պատժամիջոցների կիրառումը»: