Կայացել է իրանական և հայկական նամականիշերի համատեղ ցուցահանդեսը
Ապրիլ 11, 2021 08:20 Asia/Tehran
Իրանի Հաղորդակցության նախարարության թանգարանի և Թեհրանի Արտակ Արք. Մանուկեանի անվան Հայոց ազգային թանգարանի համագործակցությամբ կայացել է իրանական և հայկական նամականիշերի առաջին համատեղ ցուցահանդեսը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վիրտուալ ձևաչափով անցկացված այս ցուցահանդեսում ցուցադրվել են իրանական նոռուզյան նամականիշները և հայկական նամականիշերի ընտրանին:
Ցուցահանդեսի շրջանակում նաև տեղի է ունցել Սուրբ Թադեոս եկեղեցու նամականիշի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և Իրանի Փոստի ազգային ընկերության գործադիր տնօրեն՝ Ռամազանալի Սոբհանիֆարը:
Պիտակ