Իրանի և Իրաքի համատեղ գործողությունների 5-ամյա ծրագրի մանրամասները
Տեխնիկական, կրթության, ձեռներեցության և զբաղվածության, աշխատանքային հարաբերությունների, սոցիալական բարեկեցության և ապահովագրության ոլորտներում համատեղ համագործակցության զարգացումը հայտարարվել են որպես Իրանի ու Իրաքի 5-ամյա գործողությունների ծրագրի հիմնական առանցքներ:
Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, գործողությունների համատեղ ծրագիրը, որը մշակվել է (իրանական օրացույցով 1400-ից 1405 թթ համար, ստորագրվել է Իրանի և Իրաքի աշխատանքի, համագործակցության և սոցիալական բարեկեցության նախարարներ Մոհամմադ Շարիաթմադարի և Ադել ալ-Ռակաբի միջև:
Հինգամյա ժամանակահատվածի համագործակցությունների ծրագրի առանցքները ներառում են երկու նախարարությունների համատեղ կոմիտեի միջոցով պատվիրակության կամ առցանց հանդիպումներով, համագործակցություն տեխնիկական և կրթության ոլորտներում, կրթական ռեսուրսների զարգացում և մանկավարժների ու դասվարների համար կրթական ռեսուրսների ու ստանդարտների մշակում ու տեղայնացցում՝ միջազգային ստանդարտներով և Իրաքում զբաղվածության կարիքներին համահունչ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio