Եվրոպական Եռյակը մտահոգություն է հայտնել Իրանում ուրանի 60 տոկոս հարստացումը սկսելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i138360-Եվրոպական_Եռյակը_մտահոգություն_է_հայտնել_Իրանում_ուրանի_60_տոկոս_հարստացումը_սկսելու_կապակցությամբ
Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել Իրանում ուրանի 60 տոկոս հարստացման մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 04:25 Asia/Tehran
  • Եվրոպական Եռյակը մտահոգություն է հայտնել Իրանում ուրանի 60 տոկոս հարստացումը սկսելու կապակցությամբ

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել Իրանում ուրանի 60 տոկոս հարստացման մեկնարկի մասին:

Ըստ  Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման; Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան մտահոգություն են հայտնել Իրանում ուրանի 60 տոկոս հարստացումը սկսելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ,  նշելով, որ Նաթանզում լրացուցիչ 1000 ցենտրիֆուգ տեղադրելու Թեհրանի որոշումը կբարձրացնի Իրանի հարստացման կարողությունը:

«Իրանի գործողությունը վտանգավոր զարգացում է, քանի որ բարձր տոկոսով հարստացված ուրանի արտադրությունը միջուկային զենքի ստեղծման ուղությամբ արվող  քայլ է: Իրանի համար նման տոկոսով հարստացված ուրանի  անհրաժեշտության մասին հայտարարությունը համոզիչ չէ: », - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, Սպիտակ տան խոսնակը նույնպես  արձագանքել էր ուրանի հարստացումը 60 տոկոսի հասցնելու Իրանի որոշմանը ՝ այն որակելով որպես լուրջ քայլ:

Իրանի փոխարտգործնախարար և միջուկային թիմի գլխավոր բանակցող Սեյեդ Աբբաս Արաղչին չորեքշաբթի  օրը հայտարարել է ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացի մեկնարկի մասին: