Գեներալ Հեյդարի. ԻԻՀ բանակն ակտիվ է նաև առողջապահության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i138662-Գեներալ_Հեյդարի._ԻԻՀ_բանակն_ակտիվ_է_նաև_առողջապահության_ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է.«Իրանի բանակն իր առաքելությամբ, օրինականությամբ և ժողովրդին մատուցվող ծառայության առումով էապես տարբերվում է աշխարհի մյուս բանակներից»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 18, 2021 13:08 Asia/Tehran
  • Գեներալ Հեյդարի. ԻԻՀ բանակն ակտիվ է նաև առողջապահության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է.«Իրանի բանակն իր առաքելությամբ, օրինականությամբ և ժողովրդին մատուցվող ծառայության առումով էապես տարբերվում է աշխարհի մյուս բանակներից»:

Կիրակի օրը, Բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Իրանի բանակը լիովին ծառայում է իսլամական և հեղափոխական արժեքներին և մշտապես կանգնած է  ժողովրդի կողքին»:

Նա հավելել է.«Բանակը Սրբազան պաշտպանության 8 տարիներին առաջատար է եղել, և այժմ նաև առաջատար է առողջապահության ոլորտում: Այսօր Բանակի ռազմացամաքային ուժերին պատկանող 28 հիվանդանոցներ կորոնավիրուսի դեմ պայքարում  ծառայում են  ժողովրդին»:

Բրիգադային գեներալ  Քիումարս Հեյդարին ասել է. «Բանակը պատրաստ է պաշտպանել անվտանգությունը, և նրանք, ովքեր կցանկանան  հարձակման ենթարկել Իրանի ազգային անվտանգությունը, կստանան Իսլամական Հանրապետության հզոր բանակի վճռական պատասխանը»:

Ապրիլի 18-ին Իրանում նշվեց Բանակի օրը: