Ռոհանի. Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը թշնամիների առավելագույն ճնշման պարտության ապացույցն է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը վկայում է թշնամիների առավելագույն ճնշման քաղաքականության պարտության մասին:
Երեքշաբթի օրը, քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ իրանցիների դիմադրության շնորհիվ, այսօր թշնամու տնտեսական պատերազմը և առավելագույն ճնշումը պարտված են, և ամերիկացիներն ու ամբողջ աշխարհը ընդունում են այս պարտությունը, Հասան Ռոհանին հավելել է. «Վիեննայի բանակցություններում մենք ավելի հզոր ենք, քան անցյալում»:
Ռոհանին հավելել է, որ Վիեննայի բանակցություններում Իրանի ուժեղ ներկայությունը վկայում է, որ թշնամիների առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտվել է: Նա հավելել է. «Բանակցություններում 60-70 տոկոս առաջընթաց է արձանագրվել, և եթե ամերիկացիները ազնիվ լինեն, կարճ ժամանակում արդյունքի կհասնենք»:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին, Ռոհանին հավելել է. «Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրության և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ղեկավարության և առաջնորդության շնորհիվ, մենք հաղթահարեցինք խնդիրները»: