Ծովակալ Սայարի. Իրանի ինքնաբավության ջիհադը կտրել է օտարներից կախվածության թելերը
https://parstoday.ir/hy/news/iran-i139242-Ծովակալ_Սայարի._Իրանի_ինքնաբավության_ջիհադը_կտրել_է_օտարներից_կախվածության_թելերը
ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալն ընդգծել է, որ Իրանի ինքնաբավության ջիհադը կտրել է օտարներից կախվածության թելերը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 25, 2021 12:49 Asia/Tehran
  • Ծովակալ Սայարի. Իրանի ինքնաբավության ջիհադը կտրել է օտարներից կախվածության թելերը

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալն ընդգծել է, որ Իրանի ինքնաբավության ջիհադը կտրել է օտարներից կախվածության թելերը:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Ինքնաբավ ու հզոր բանակն այն բանակն է, որը կարողանում է իր մարդուժն ու սարքավորումներն ապահովել երկրի ներսում և կտրել դրսից կախվածության լարը»:

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը պատերազմում լավագույնս կիրառեցին սեփական մարդուժն ու սարքավորումները, և կարողացան հաղթահարել իրենց պարտադրված սահմանափակումները»,-ասել է ծովակալ Սայարին:

Նա նշել է, որ ներքին կարողությունների և գիտահենք ընկերությունների հնարավորությունների օգտագործումը ճանապարհ է հարթում հաջողության հասնելու համար: