Զարիֆը քննադատել է Ֆրանսիայի վարած երկստանդարտ քաղաքականությունը
Անդրադառնալով Փարիզի իրականացրած հրթռիային փորձարկմանը և մյուս կողմից Իրանի հրթռիային ծրագրի սահմանափակմանն ուղղված Ֆրանսիայի ու այլ երկրների ջանքերին, ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Փաստորեն «մեկ տանիք, երկու եղանակ» սկզբունքը հնարավոր է»:
Զարիֆն իր գրառմանը կցել է տեսանյութ՝ Ֆրանսիայի կողմից M51.2 ռազմավարական հրթիռի փորձարկման վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի բանակն Ատլանտյան օվկիանոսի Բիսկարուս ռազմակայանում բալիստիկ հրթիռ է փորձարկել:
Հրթիռը, որը ներառված է այդ երկրի միջուկային զսպիչ քաղաքականության մեջ, միջուկային մարտագլխիկ չի կրել:
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումն իրականացվել է «Ֆրանսիայի միջազգային պարտավորությունների խիստ պահպանմամբ»:
Հատկանշական է, որ Ֆրանսիան այն երկրներից է, որոնք պնդում են, թե Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային գործողությունները պետք է բանակցությունների թեմա դառնան և սահմանափակվեն: