Մայիս 03, 2021 08:22 Asia/Tehran
  • Զարիֆ. Գերագույն առաջնորդի սրտացավ խոսքը մեր համար վերջին խոսքն է

Ինստագրամյան իր էջում արած գրառման մեջ, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշել է. «Գերագույն առաջնորդի սրտացավ խոսքն իմ և իմ գործընկերների համար վերջին խոսքն է և վերջին կետը՝ փորձագիտական քննարկումներում»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ գերագույն առաջնօրդի կիրակի օրվա ելույթից հետո արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Որպես արտաքին հարաբերությունների ոլորտի գործադիր անձ, և հետազոտող, մշտապես համոզված եմ եղել, որ այս աստվածային տարածքի ամրապնդման համար արտաքին քաղաքականությունն ունի  միասնության, ներդաշնակության, ազգային միասնականության կարիք և պետք է կառավարվի ամենաբարձր ատյանից: Եվ եհնց այս հիմամբ, առաջնորդի տեսակետներին և որոշումներին հետևելն անհերքելի անհրաժեշտություն է արտաքին քաղաքականության համար»:

Զարիֆը հավելել է. «Ցավում եմ, որ իմ անձնական տեսակետները, որոնցով  միայն ցանկացել եմ իմ փրոձն առանց որևէ նպատակի փոխանցել, գողացվել ու որոշակի ամսերի առանձնացմամբ հրապրակվել է  ԶԼՄ-ներում՝  Իրանի ժողովրդի ու հեղափոխության չարախոսներին առիթ տալկով   շահարկել  այդ հարցն ու թշնամաբար օգտվել իմ ոխսքերից ու  գերագույն առաջնորդի մտահոգության պատճառ դարձել»:

Իրանի առաջնորդի տեղեկատվական գրասենյակը հաղորդում է, որ իսլամական հեղափոպության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, կիրակի օրն Աշխատավորների և ուսուցիչների համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, քննադատելով որոշ պաշտոնյաների հայտարարությունները, որոնք շահարկվել են թշնամիների կողմից, նշել է. «Արտաքին քաղաքականությունը ոչ մի տեղ չի որոշվում ԱԳ նախարարությունում: Աշխարհի բոլոր երկրներում բարձրագույն ժողովներն ու պաշտոնյաներն են այն որոշում: Իհարկե, ԱԳ նախարարությունը նույնպես մասնակից է այդ գործընթացին, սակայն կատարում է միայն գործադիր  ֆունկցիա: Իրանում գոյություն ունի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որը որոշում է կայացնում և ԱԳ նախարարությունը պետք է իրականացնի այդ որոշումները»:

 

 

Պիտակ