Ռոհանի. Ղոդսի համաշխարհային օրը Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i140120-Ռոհանի._Ղոդսի_համաշխարհային_օրը_Պաղեստինի_ժողովրդի_իրավունքները_պաշտպանելու_օրն_է
ԻԻՀ նախագահն հայտարարել է. «Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու օրն է և մենք հուսով ենք, որ այդ երկրի ժողովրդի ջիհադը շուտով կհաղթի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 12:28 Asia/Tehran
  • Ռոհանի. Ղոդսի համաշխարհային օրը Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու օրն է

ԻԻՀ նախագահն հայտարարել է. «Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու օրն է և մենք հուսով ենք, որ այդ երկրի ժողովրդի ջիհադը շուտով կհաղթի»:

Հինգշաբթի օրն անդրադառնալով Երուսաղեմի համաշխարհային  օրվան, Հասան ռոհանին նշել է.«Պաղեստինցիներն ապրում են տարբեր երկրներում ՝ տեղահանված և ծանր պայմաններում, և միջազգային հանրությունը նրանց ուշադրություն չի դարձնում»:

Իրանի նախագահի խոսքերով,  սիոնիստները շարունակում են գրավել պաղեստինյան տարածքները: Նա հավելել է. «Իրանի մեծ ժողովուրդը և լուսահոգի Իմամ Խոմեյնին ռամազանի  վերջին ուրբաթ օրը հայտարարեցին  Երուսաղեմի միջազգային օր, որպեսզի ուշադրություն  սևեռեն Պաղեստինի ժողովրդի իրավունքների վրա»:

Իրանի նախագահը հայտարարել է, որ ուրբաթ Երուսաղեմի  միջազգային օրն է, հավելելով.«Մենք նշում ենք այս օրը և աղոթում ենք Երուսաղեմի ազատագրման համար: Մենք նաև լսելու ենք իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի  Երուսաղեմի  օրվան նվիրված հայտարարությունը»: