Զարիֆի հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երեք տարվա կապակցությամբ
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երրորդ տարվան, Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է, որ վերջին երեք տարում մի «սևերես ծաղրածու» խախտել է ՀԳՀԾ նկատմամբ ԱՄՆ պարտավորությունները և 2231 բանաձևը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շաբաթ օրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Քանի որ մենք փորձում ենք Վիեննայում վերակենդանացնել ՀԳՀԾ-ն, պետք է հիշենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց»:
Անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուն՝ Զարիֆը գրել է, որ երեք տարի առաջ մի «սևերես ծաղրածու» խախտեց ՀԳՀԾ-ով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով ստանձնած ԱՄՆ-ի պարտավորությունները:
Իրանի արտգործնախարարը հավելել է. «Այժմ հանձնառությունն ԱՄՆ-ինն է»:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է որոշում կայացնի դադարեցնել այդ երկրում տիրող անօրինականությունը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և իր պարտավորությունների խախտման արդյունքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը կասեցրեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների մի մասը: