Զարիֆ.«Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i140658-Զարիֆ._Երկաթե_գմբեթի_անպարտելիության_մասին_Իսրայելի_հավակնությունը_սուտ_է
Դամասկոսում պաղեստինյան խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարն Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2021 04:38 Asia/Tehran

Դամասկոսում պաղեստինյան խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարն Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է համարել:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Դամասկոսում, պաղեստինյան խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Սիոնիստական ռեժիմի դեմ Դիմադրության խմբավորումների հերոսական պատասխանն ի ցույց դրեց Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնության սուտ լինելը»:

«Հատկապես Ալ-Աղսա մզկիթում չնայած Սիոնիստական ռեժիմի վայրագություններին, իրենց անձնական տարածքը պաշտպանելու հարցում պաղեստինցի կանանց ու տղամարդկանց խիզախության ականատես ենք եղել և իսլամ աշխարհը հպարտանում է այդ խիզախությամբ»,-ասել է ԻԻՀ արտգործնախարարը:

Զարիֆը նշել է, որ այս զարգացումներն ապացուցեցին, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը Պաղեստինի և իսլամական աշխարհի ժողովուրդների դեմ ձևավորված շարժում է: