Թախթռավանչի. Բռնությունից ու ագրեսիայից պաշտպանվելը պաղեստինցիների իրավունքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i140956-Թախթռավանչի._Բռնությունից_ու_ագրեսիայից_պաշտպանվելը_պաղեստինցիների_իրավունքն_է
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ բռնությունից ու ագրեսիայից պաշտպանվելը պաղեստինցիների իրավունքն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2021 04:10 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Բռնությունից ու ագրեսիայից պաշտպանվելը պաղեստինցիների իրավունքն է

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ բռնությունից ու ագրեսիայից պաշտպանվելը պաղեստինցիների իրավունքն է:

Կիրակի օրը, Պաղեստինի զարգացումների քննարկման նպատակով կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Այս նիստին զուգահեռ, իսրայելական ռեժիմի վայրենի ուժերը սպանդ են իրականացնում Պաղեստինում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, որն անվանվել է նաև «աշխարհի ամենամեծ բաց բանտը»: Մինչ այժմ, իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել  է 192 մարդ, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին»:

Նա հավելել է. «Նրանք ստորաբար սպանում են անպաշտպան  կանանց, երեխաներին, նորածիններին ու ընտանիքներ: Նրանք անամոթաբար անարգում են սրբավայրերը: ռմբակոծում և գնդակոծում են բնակելի տարածքները, դպրոցները և առողջապահական հաստատությունները. Նրանք ավերում են տները: Այլ խոսքով, նրանք միաժամանակ իրականացնում են  չորս խոշոր հանցագործություն»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ Պաղեստինի հարցը չի լուծվի առանց արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների  պահպանման, հավելելով, որ  միջազգային հանրությունը պետք է կատարի իր իրավական, քաղաքական և բարոյական պարտավորությունը ՝ լիովին աջակցելու պաղեստինցիների իրավունքների իրացմանը: