Մայիս 21, 2021 09:13 Asia/Tehran
  • Զարիֆ. Իսրայելական ագրեսիան ապացուցեց, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն  ապարդյուն էր

ԻԻՀ ԱԳ նախարարը, կարևորելով իսրայելական ապարտեիդ ռեժիմի ագրեսիայից պաղեստինցիների ինքնապաշտպանության իրավունքն ասել է. «Սիոնսիտների կողմից Ալ-Աղսա մզկիթի շրջակայքում գտնվող այլ արաբական թաղամասերի բռնազավթումը վկայում է, որ ռեժիմի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների կարգավորումն ապարդյուն էր»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆի այս հայտարարությունը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին  ընթերցվել է Պաղեստինի հարցի քննարկման նպատակով կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ: 

Զարիֆը հավելել է. «Իր կողմից գործադրվող խտրական ու ապարտեիդի քաղաքականությանը համապատասխան, որի հիմքում «հրեական պետություն» գաղափարն է, Իսրայելի ռեժիմը մերժում է պաղեստինցիների ինքնորոշման ցանկացած իրավունք: Այդ շրջանակում, ռեժիմն իրականացրել է  գործողություններ, որոնք ուղղված են Ղոդսի հերականացումն ավելի արագացնելուն և քաղաքի ժողովրդագարական կազմը փոխելու նպատակով, այնտեղից հեռացրել է քրիստոնայներին ու մուսուլմաններին»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև նշել է. «Վերջին շաբաթվա ընթացքում իսրայելական ուժերը ռմբակոծել են «աշխարհի ամենամեծ բաց բանտը» անունը ստացած Գազայի հատվածը, ամենաառաջադեմ և դաժան զենքով կոտորելով հարյուրավոր պաղեստինցիների ու վիրավորելով հազարավոր ուրիշների»:

Զարիֆի խոսքերով. «Ակնհայտ է, որ Պաղեստինում խաղաղության հաստատման միակ ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ այդ երկրի բոլոր բնակիչների՝ հրեաների, քրիստոնյաների և  մուսուլմանների և պաղեստինցի փախստականների և ներգաղթյալների մասնակցությամբ»:

Պիտակ