Արաղչի. Պատժամիջոցների 95 տոկոս վերացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Իրանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների 95 տոկոսը վերացնելու մասին:
Վիեննայի բանակցություններից վերադառնալուց հետո, Սեյեդ Աբբաս Արաղչին կիրակի օրը մասնակցել է Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին և ներկայացրել զեկույց բանակցությունների վերաբերյալ. «Բոլոր պատժամիջոցների 95 տոկոսը վերացված են»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ՝ Շահրիար Հեյդարին Iran Press-ին տված հարցազրույցում ասել է. «Արաղչին ասել է, որ բանակցվում է 5 տոկոսի մասին, և որ այս 5 տոկոսը կհեռացվի բանակցությունների շարունակման ընթացքում»:
Ըստ Հեյդարիի՝ Արաղչին հայտարարել է, որ պատժամիջոցները բաժանվել են երկու մասի՝ միասնական և անհատական, և պատժամիջոցների մեծ մասը վերացվել են:
Հեյդարին հավելել է. «Իրանի իսլամական խորհրդարանը փորձում է հիմնվելով պատժամիջոցները վերացնելու ռազմավարական գործողության ընդունման և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի շեշտադրման վրա՝ վերացնել այդ պատժամիջոցները»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio