Մայիս 26, 2021 13:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստանում Պարենի 20-րդ միջազգային ցուցահանդեսին

Տնտեսական համագործակցությունների ընդլայնման և առևտրափոխանակումների արժեքի բարձրացման ուղղությամբ Թեհրանի և Երևանի պաշտոնյաների ջանքերին համընթաց՝ սննդամթերք արտադրող իրանական ընկերությունները մասնակցեցին Հայաստանի 20-րդ միջազգային ցուցահանդեսին:

Հայաստանում շոկոլադ արտադրող ընկերության ներկայացուցիչ՝ Ավիկ Մորադյանն ասել է.«Իրանական արտադրանքի որակն ու մատչելի գինը կարող են մրցակցել հայկական շուկայում: Բանակցում ենք իրանական ընկերությունների հետ իրենց արտադրանքները Եվրասիական միության անդամ երկրներ արտահանելու կապակցությամբ»:

Մայիսի 21-23-ը Երևանում կայացել է Պարենի 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը  տարբեր երկրների, ավելի քան 100, այդ թվում տաս իրանական ընկերությունների մասնակցությամբ:

1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն աստիճանաբար ընդլայնվում: Այդ կապակցությամբ ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված ասուլիսում, իրանագետ Վարդան Օսկանյանն է.«Իրանը և Հայաստանը երկար տարիներ ունեցել են  քաղաքական և մշակութային լավ հարաբերություններ, բայց տնտեսապես դեռևս լուրջ քայլ չի մտցվել երկու երկրների պաշտոնյաների օրակարգ: Իհարկե, նախորդ տարիների համեմատ, որոշ քայլեր արվել են տնտեսական հարցերում, բայց տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը կարող է շատ ավելին աճել, քան ներկայիս ծավալը»:

30.000 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք և շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում և սահմանակից է Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային: Հայաստանը վաղեմի անցյալ ունի Իրանի հետ, և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական ֆորումին անդամակցությունը կարող է գրավիչ լինել Թեհրանի համար` որպես առևտրային գործընկեր:

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է իրանցի ձեռնարկատերերի կապիտալով 5301 ընկերություն:

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրանական ձեռնարկատիրական ընկերությունների թիվն աճել է: Մինչեւ 2019 թվականը Հայաստանում իրանական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հրապարակված վիճակագրությունը, կազմում էր Հայաստանում գրանցված ընկերությունների ընդհանուր թվի 36.6 տոկոսը:

Փաստորեն, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների մեկ երրորդը մինչ 2019 թվականի սկիզբը իրանցի ձեռներեցներին էր պատկանում: Իրանի կապիտալով գրանցված ընկերություններն ակտիվ գործունեություն են ծավալել հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, շինարարության, անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում:

Վերջին երեք տարվա ընթացքում,  հատկապես Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնավարումից ի վեր իրանցի և հայ պաշտոնյաները կրկնապատկել են ջանքերը տնտեսական և առևտրային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ Հայաստանում պարենի 20-րդ միջազգային ցուցահանդեսում արևմտյան ընկերությունների հետ մրցունակ որակյալ սնունդ արտադրող իրանական ընկերությունների ներկայությունը երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման և զարգացման ուղիներից է համարվում:

Պիտակ