Իրանը և Ռուսաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i142288-Իրանը_և_Ռուսաստանն_ընդլայնում_են_ռազմական_համագործակցությունը
Իրանի պաշտպանության փոխնախարար Հոջաթոլլա Ղոռոյշին և Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 12:20 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Իրանի պաշտպանության փոխնախարար Հոջաթոլլա Ղոռոյշին և Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպմանը կողմերը բացի տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունից և կարծիքների փոխանակումից, կարևորել են Իրանի և Ռուսաստանի վճռականությունը՝ խորացնելու հարաբերությունները պաշտպանության ոլորտում:

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի պաշտպանական և ռազմական հարաբերությունները, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգանում է: