Իրանը և Ռուսաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
Հունիս 02, 2021 12:20 Asia/Tehran
Իրանի պաշտպանության փոխնախարար Հոջաթոլլա Ղոռոյշին և Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպմանը կողմերը բացի տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունից և կարծիքների փոխանակումից, կարևորել են Իրանի և Ռուսաստանի վճռականությունը՝ խորացնելու հարաբերությունները պաշտպանության ոլորտում:
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի պաշտպանական և ռազմական հարաբերությունները, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգանում է:
Պիտակ