Զարիֆ. Նեթանյահուն գնում է պատմության աղբանոցն, իսկ Իրանը հպարտ կանգնած է
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով իշխանությունից Սիոնիստական ռեժիմի վարչապետի հեռանալուն, Թվիթերում գրել է, որ նա նույնպես միացել է պատմության աղբին:
Զարիֆը գրել է. «Նեթանյահուն իր հակաիրանական հանցակիցների՝ Բոլթոնի, Թրամփի և Պոմպեոյի հետ գնաց պատմության աղբանոց: Իսկ Իրանը հպարտ կանգնախ է: Հազարամյակներ շարունակ, սա է եղել բոլոր նրանց ճակատագիրն, ովքեր փորձել են վնասել իրանցիներին: Ժամանակն է փոխել ընթացքը»:
Չորեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի նախագահի կողմից Բենիամին Նեթանյահուին կառավարություն կազմելու համար տրված ժամկետի ավարտին, սիոնիստական լրատվամիջոցները հայտարարեցին, որ մյուս կուսակցությունները համաձայնել են ձևավորել կոալիցիոն կառավարություն, ինչը նշանակում է Բենիամին Նեթանյահուի իշխանության ավարտը պաշտոնավարումից 12 տարի անց: