Իրանի անվտանգության ուժերի կողմից Մոսադի գործակալների բացահայտումը և ձերբակալումը
https://parstoday.ir/hy/news/iran-i235246-Իրանի_անվտանգության_ուժերի_կողմից_Մոսադի_գործակալների_բացահայտումը_և_ձերբակալումը
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարել է Իսրայելի ռեժիմի լրտեսական ծառայության (Մոսադ) հետ կապված ահաբեկչական խմբի անդամների բացահայտման և ձերբակալման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 29, 2025 10:10 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարել է Իսրայելի ռեժիմի լրտեսական ծառայության (Մոսադ) հետ կապված ահաբեկչական խմբի անդամների բացահայտման և ձերբակալման մասին։

Նախարարության կողմից հրապարակված լուրի համաձայն՝ այս ահաբեկչական խումբը բացահայտվել և ոչնչացվել է վերջին օրերին «12-օրյա սրբազան պաշտպանության» շրջանակներում իրականացված մի շարք բարդ հետախուզական գործողությունների ընթացքում։

Այս գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են զգալի քանակությամբ լրտեսական և ռազմական սարքավորումներ, այդ թվում՝ գիշերային տեսողության և ջերմային տեսախցիկներ, արտասահմանյան արտադրության թեթև և կիսածանր զենքեր, զինամթերք, պայթուցիկ սարքեր, ինչպես նաև ձերբակալված անձանց կեղծ փաստաթղթեր։

Այս գործողությունների լուսանկարները հրապարակելով՝ հետախուզության նախարարությունն ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմի հետ կապված ահաբեկչական դավադրությունների դեմ պայքարին ուղղված ջանքերը կշարունակվեն, և երկրի ազգային անվտանգությունն անվտանգության կառույցների կարմիր գիծն է։