«Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետևում ավելի մեծ խարդավանքներ կան․ Արա Այվազյան
Հուլիս 29, 2025 15:43 Asia/Tehran
Հայ ժողովուրդը դեմ է Իրան-Հայաստան սահմանի երկայնքով «Զանգեզուրի միջանցքին»։
Այս մասին Իրանի ռադիո-հեռուստատեսության «Առաջին» լրատվական ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյան:
«Այս փոքր տարածքում կենտրոնացել են իրարամերժ, տարբեր երկրների շահերը։ Բոլորի համար պարզ է, որ այս միջանցքի ստեղծման հետևում ավելի մեծ խարդավանքներ կան։ Այս ծրագրի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետագա ծրագրերի ստեղծմամբ Հայաստանը կքայքայվի։ Նրանք ձգտում են մեկուսացնել Հայաստանը»,-հավելել է ՀՀ նախկին արտգործնախարարը։
Պիտակ