«Baykar» ընկերությունը Հայաստանի հետ սահմանին ԱԹՍ–ների թռիչքների սիմուլյացիա է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i235278-baykar_ընկերությունը_Հայաստանի_հետ_սահմանին_ԱԹՍ_ների_թռիչքների_սիմուլյացիա_է_իրականացրել
Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին, գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ–ալիքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 29, 2025 17:19 Asia/Tehran
  • «Baykar» ընկերությունը Հայաստանի հետ սահմանին ԱԹՍ–ների թռիչքների սիմուլյացիա է իրականացրել

Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին, գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ–ալիքը:

«Բայրաքթար» ԱԹՍ արտադրող ընկերությունը սիմուլյացիաներ է իրականացրել Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։

«Fligthradar» սերվիսից արված սքրիշոթերից մեկում երևում է, որ անօդաչուի սիմուլյացիան հայտնվում է նախ թուրքական Իզմիրի մերձակայքում, ապա Նախիջևանում, իսկ ավելի ուշ՝ Եվլախի շրջանում:

Երկրորդ սքրինշոթում երևում է ԱԹՍ-ի թռիչքն արդեն Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ Տավուշում։

«Baykar» ընկերության կայքում հաղորդվում է, որ սիմուլյացիաները թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին փորձարկումներ իրականացնել առանց անվտանգային ռիսկերի: Կա նաև «վտանգավոր սցենարների իրականացման հնարավորություն, որոնք պետք է ստուգվեն թռիչքի ժամանակ»:

Ըստ ամենայնի` իրական պայմաններին առավելագույն մոտ լինելլու համար ԱԹՍ-ների թռիչքները ցուցադրվում են նույնիսկ ռադարների վրա։