Իրան. Տնտեսական ահաբեկչության դադարեցումն ԱՄՆ-ի ամենամեծ փորձությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i143028-Իրան._Տնտեսական_ահաբեկչության_դադարեցումն_ԱՄՆ_ի_ամենամեծ_փորձությունն_է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը քննադատել է Բայդենի վարչակազմին՝ «առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը» շարունակելու համար, հայտարարելով, որ Իրանի ժողովրդի դեմ կիրառվող տնտեսական ահաբեկչության դադարեցումը Վաշինգտոնի համար ամենամեծ փորձությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2021 04:43 Asia/Tehran
  • Իրան. Տնտեսական ահաբեկչության դադարեցումն ԱՄՆ-ի ամենամեծ փորձությունն է

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը քննադատել է Բայդենի վարչակազմին՝ «առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը» շարունակելու համար, հայտարարելով, որ Իրանի ժողովրդի դեմ կիրառվող տնտեսական ահաբեկչության դադարեցումը Վաշինգտոնի համար ամենամեծ փորձությունն է:

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱԽ տարեկան զեկույցի քննարկման նպատակով կայացած նիստում, Մաջիդ Թախթռավանչին ներկայացրել է Իրանի  դիրքորոշումը՝ 2020 թվականին Արևմտյան Ասիայում տեղի ունեցած իրադարձությունների և Անվտանգության խորհրդի հետ կապված գործողությունների վերաբերյալ:

Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը կորցրել է ձգանի մեխանիզմը գործադրելու  իրավունքը և այդ կապակցությամբ Վաշինգտոնի պահանջն անօրինական է և չունի իրավական, քաղաքական կամ գործնական ազդեցություն:

Թախթռավանչին նշել է. «ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր քաղաքականությունը փոխելու մասին ԱՄՆ ներկայիս վարչակազմի  հայտարարությունները միայն խոսքեր են: Գործնականում այդ երկիրը շարունակում է Իրանի դեմ  առավելագույն ճնշման քաղաքականությունը, ինչի հետևանքով,  Իրանը չի կարողանում օգտվել արտերկրում գտնվող իր ֆինանսական միջոցներից և դեղորայք ներկրել:  

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հավելել է. «Չնայած Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունները ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ-ի իրական քաղաքական կամքի դրսևորման առաջին օրինակն են սակայն ԱՄՆ-ի իրական փորձությունը ընթացքը փոխելն է,  առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից հրաժարվելը և Իրանի դեմ կիրառվող  տնտեսական  ահաբեկչությունը դադարեցնելը»:

Անդրադառնալով Գազայի 12-օրյա պատերազմում  իսրայելական կողմի իրականացրած հանցագործությունների շարունակմանը, Թախթռավանչին հավելել է. «Դժբախտաբար, Անվտանգության խորհուրդը միայն դիտորդի կարգավիճակում է»: