Խաթիբզադե. ԱՄՆ-ն է, որ պետք է որոշում կայացնի ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ն է, որ պետք է որոշում կայացնի և վերադառնա ՀԳՀԾ` չեղարկելով անօրինական պատժամիջոցները և լիարժեք կերպով գործադրելով իր պարտավորությունները»:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ի պատասխան ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների այն հայտարարության մասին հարցին, թե սպասում են ՀԳՀԾ վերադառնալու Իրանի որոշմանը, Խաթիբզադեն ասել է. «ԱՄՆ-ը և եվրոպացիները բոլորից լավ գիտեն, որ չնայած ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուն, Իրանի ժողովրդի դեմ սանօրինական և ճնշող պատժամիջոցներ սահմանելուն, ինչպես նաև Եվրոպայի անգործությանն Իրանը մնաց համաձայնության մեջ և վառ պահեց դրա կրակը:
Նա հավելել է. «Վիեննայի բանակցությունների սկզբից մինչ օրս, մեր դիրքորոշումը չի փոխվել. Մենք պահանջում ենք չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները, որից հետո Իրանը կիրականացնի համապատասխան ստուգումներ, կդադարեցնի փոխհատուցող քայլերի գործադրումը և կվերականգնի իր իր պարտավորությունները: Իսկ որոշումը պետք է կայացնի դիմացի կողմը»: