Թավրիզի և Երևանի միջև կգործի ուղիղ չվերթ
https://parstoday.ir/hy/news/iran-i144750-Թավրիզի_և_Երևանի_միջև_կգործի_ուղիղ_չվերթ
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել 110 ուղևորի տարողությամբ ինքնաթիռը, որը մեկ ժամ անց, ուղևորներով լի,  վերադարձել է  Երևան:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 03, 2021 08:39 Asia/Tehran
  • Թավրիզի և Երևանի միջև կգործի ուղիղ չվերթ

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել 110 ուղևորի տարողությամբ ինքնաթիռը, որը մեկ ժամ անց, ուղևորներով լի,  վերադարձել է  Երևան:

Թավրիզի օդանավակայանում Թավրիզ-Երևան չվերթի բացման արարողության շրջանակներում,  Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Ռամին Ազարին ասել է. «Սա այս միջազգային օդանավակայանի երրորդ միջազգային թռիչքային գիծն է, որը բացվել է Երևանից ժամանած 46 ուղևորներով»:

Ազարին հավելել է. «Թավրիզի միջազգային օդանավակայանը տեղակայված է երկրի հյուսիս-արևմուտքում: Այստեղից թռիչքներ են իրականացվում դեպի Իրանի 11 և արտասահմանյան երեք երեք քաղաքներ, ներառյալ՝ Ստամբուլը, Իզմիրը և Երևանը:

Թավրիզ-Երևան չվերթը տևում է 40 րոպե և տեղի է ունենում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: