Իրանը դեմ է լրացուցիչ արձանագրություններից դուրս ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգին
https://parstoday.ir/hy/news/iran-i144932-Իրանը_դեմ_է_լրացուցիչ_արձանագրություններից_դուրս_ՄԱԳԱՏԷ_ի_մոնիտորինգին
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հայտարարել է. «Եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնատար անձինք Թեհրան կատարելիք այցի ընթացքում ցանկանում են լրացուցիչ արձանագրություններից դուսր մոնիտորինգ իրականացնել, ապա պետք է իմանան, որ քանի որ Արևմտյան կողմեը չեն հարգել ՀԳՀԾ-ի համաձայնությունը, Իրանը տեղեկություններ չի տրամադրելու նրանց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 13:05 Asia/Tehran
  • Իրանը դեմ է լրացուցիչ արձանագրություններից դուրս ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգին

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հայտարարել է. «Եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնատար անձինք Թեհրան կատարելիք այցի ընթացքում ցանկանում են լրացուցիչ արձանագրություններից դուսր մոնիտորինգ իրականացնել, ապա պետք է իմանան, որ քանի որ Արևմտյան կողմեը չեն հարգել ՀԳՀԾ-ի համաձայնությունը, Իրանը տեղեկություններ չի տրամադրելու նրանց»:

Երկուշաբթի օրը, Մահմուդ Աբբասզադե Մեշկինին ասել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գերատեսչի տեղակալի Թեհրան կատարելիք այցի ընթացքում ընդունված ցանկացած որոշում պետք է համապատասխանի Իրանի իսլամական խորհրդարանի կարծիքին»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը 2021 թ. փետրվարի 23-ին, Իսլամական խորհրդարանի կողմից հաստատված «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական քայլ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, կասեցրեց լրացուցիչ արձանագրություններից դուրս միջուկային համալիրներում իրականացվող մոնիտորինգը  և լրացուցիչ արձանագրությունների կամավոր իրականացումը»:

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են նախքան  լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը կասեցնելը, երեք ամիս շարունակ պահել ութ օբյեկտներում կամ շենքերում տեղադրված տեսախցիկների գրանցած տեղեկությունները, և կողմերի միջև համաձայնություն չկայանալու դեպքում,  ջնջել տեսախցիկների տեղեկությունները: