Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i145248-Հայաստանն_ու_Իրանը_կհամագործակցեն_համատեղ_ֆիլմարտադրության_նպատակով
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 7-ին հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 14:28 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 7-ին հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին:

Կողմերը զրուցել են երկու երկրների մշակութային  ամուր կապերի մասին և ընդգծել կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարություն է զետեղվել Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոնների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը:

Անդրադարձ է եղել ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոններին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio