Հուլիս 12, 2021 08:38 Asia/Tehran
  • Զարիֆը դատապարտել է Սլովենիայի վարչապետի անընդունելի քալը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարը դատապարտել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ հանդիպմանը Սլովենիայի վարչապետի ելույթը:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ հանդիպմանը ԵՄ հերթական նախագահող Սլովենիայի վարչապետի ելույթից հետո,  Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը,  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հետ հեռախոսազրույցում, դատապարտել է այդ քայլը և կոչ արել հստակեցնել այդ կապակցությամբ ԵՄ դիրքորոշումը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ հանդիպման ընթացքում Սլովենիայի վարչապետի արած հայտարարությունները որևէ կերպ չեն արտացոլում ԵՄ դիրքորոշումն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ:

Կիրակի օրը Թեհրանում Սլովենիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Նրան փոխանցվել է Սլովենիյաի վարչապետի հայտարարությունների կապակցությամբ  Թեհրանի բողոքը:

Պիտակ