Համաշխարհային ԶԼՄ-ներն արձագանքել են Իրանի վրա հարձակվելու՝ Թրամփի որոշմանը
Համաշխարհային ԶԼՄ-ներն անդրադարձել են Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմին ԱՄՆ-ի մասնակցությանը և մտահոգություն հայտնել դրա հետևանքների կապակցությամբ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Truth-ի իր էջում գրել է. «Մենք շատ հաջող հարձակում ենք իրականացրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա»:Հայտարարությունից հետո մեծ թվով ամերիկացի և արտասահմանցի քաղաքական գործիչներ դատապարտել են այն, կասկծի տակ դնելով հարձակման իրավական հիմքերը։
Sky News-ի Միջին Արևելքի թղթակից Ալաստեր Բանկոլը գրել է, որ ի պատասխան, Իրանը կարող է թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաները կամ համաշխարհային նավագնացության ուղիները։ Նա հավելել է, որ Իրանը կարող է թիրախավորել նաև Հորմուզի նեղուցը։
The New York Times-ը գրել է. «Իրանի վրա հարձակվելու Թրամփի որոշումը նշանավորում է տարածաշրջանի անվտանգության և քաղաքականության համար անկանխատեսելի գլխի սկիզբը»։
CNN-ի լրագրող Սթիվեն Քոլինսոնը մի հոդվածում գրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Թրամփի որոշումն ԱՄՆ-ում նախագահական լիազորությունների միակողմանի կիրառման օրինակ է։
Բրիտանական The Guardian-ը, հղում անելով միջազգային իրավունքի փորձագետ Դոնալդ Ռատվելին գրել է․ ««Գործնականում անհնար է» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումը համարել օրինական միջազգային իրավունքին համապատասխանող»։
Հարավկորեական Yonhap գործակալությունն անդրադառնալով Վաշինգտոնի մոտեցումների հակասությունը, գրել է, որ ԱՄՆ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թրամփի «Նախ՝ Ամերիկան» քաղաքականության շրջանակներում ենթադրվում էր, որ Միացյալ Նահանգները չի սկսի պատերազմ կամ չի միանա որևէ պատերազմի։
The Intercept կայքը գրել է. «Ինքն իրեն «խաղաղասեր» անվանող մեկը ԱՄՆ-ն ներքաշում է մեկ այլ պատերազմի մեջ»։
Associated Press-ը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն մտնում է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մեջ։Հարձակումից հետո, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանը չի դադարեցնելու իր միջուկային արդյունաբերության զարգացման ուղին։