Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարձակման վերաբերյալ
Հանուն գթառատ Աստծո Իրանի պատվարժան և հերոս ժողովուրդ
Այսօր առավոտյան ամերիկյան հանցավոր ռեժիմը, Սիոնիստական ռեժիմի հետ լիովին համակարգված գործելով, անօրինական ռազմական հարձակում իրականացրեց Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որն աննախադեպ բացահայտ հանցագործություն է և հստակորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքները, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և երկրների ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման հիմնարար սկզբունքները։
Սիոնիստական ռեժիմի գործողությունների առաջին իսկ պահերից Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համար պարզ էր, որ ամերիկացիները համակողմանի աջակցություն են ցուցաբերել այս ագրեսիայի պլանավորման և իրականացման գործում: Եվ այս գործողությունը, արդեն որերորդ անգամ, ապացուցեց ագրեսորի ճակատի անկարողությունը իրական դերակատարում ունենալ դաշտային հավասարումներում. նրանք ո՛չ նախաձեռնողականության ուժ ունեն, ո՛չ էլ ծանր պատասխաններից խուսափելու ունակություն:
Անցյալի անհաջող հիմարությունների կրկնությունը Միացյալ Նահանգների կողմից ցույց է տալիս այդ երկրի ռազմավարական անկարողությունն ու տարածաշրջանում դաշտային իրականությունից անտեղյակությունը: Կրկնվող ձախողումներից դասեր քաղելու փոխարեն՝ Վաշինգտոնը ուղղակիորեն հարձակվելով խաղաղ օբյեկտների վրա, փաստացիորեն հայտնվել է ագրեսիայի առաջնագծում։Աստծո կամոք և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համապարփակ հետախուզության շնորհիվ, այս ագրեսիային մասնակցող ինքնաթիռների թռիչքի վայրերը նույնականացվել և վերահսկվել են։Ինչպես մենք բազմիցս նշել ենք, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների քանակը, ցրվածությունը և չափը ոչ միայն ուժեղ կողմ չեն, այլև կրկնապատկել են դրանց խոցելիությունը։
Մենք վճռականորեն հիշեցնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության տեղական և խաղաղ միջուկային տեխնոլոգիաները չեն ոչնչացվի որևէ հարձակման կողմից, ընդհակառակը, այս հարձակումը կամրապնդի Իրանի երիտասարդ և նվիրված գիտնականների կամքը` առաջընթացի և զարգացման համար։
Իրանի մեծ ազգը և աշխարհը հստակ գիտակցում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լավ ճանաչում է այս համակցված և լիարժեք պարտադրված պատերազմի ասպարեզը և երբեք չի սարսափելու Թրամփի և Սպիտակ տունն ու Թել Ավիվը կառավարող հանցավոր խմբավորման բարձրացրած աղաղակից։Այս ագրեսիաներին և հանցագործություններին ի պատասխան, «Ազնիվ խոստում 3» գործողությունը, որի 20 ալիքի ականատեսն են եղել սիոնիստները, կշարունակի իրականացվել ճշգրիտ, նպատակասլաց և ուժգին՝ ուղղված սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքների, ռազմավարական կենտրոնների և շահերի դեմ։
Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ամերիկայի ահաբեկչական ռեժիմի այսօրվա ագրեսիան հանգեցրել է ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում ագրեսորի ճակատի հասկացողությունից և իլյուզիոն հաշվարկներից դուրս տարբերակների կիրառմանը, և այս երկրի դեմ ագրեսորները պետք է ակնկալեն զղջում պարտադրող պատասխաններ։
Ամենակարող Աստծո զորությանը կառչելով, անսալով Գերագույն գլխավոր հրամանատարի թելադրանքներին ու կոչերին, Իրանի մեծ ժողովրդի աջակցությամբ և Իսլամական դիմադրության ճակատի ու աշխարհի իրավատենչ ու ազատատենչ մարդկանց ընկերակցությամբ, մենք վճռականորեն պաշտպանում ենք Իրանի պատիվն ու անվտանգությունը։ Եվ Աստծո կամոք մենք ականատես կլինենք Իրանի, իրանցիների և, իհարկե, իսլամական ումմայի պատմական հաղթանակներին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
22 Հունիսի 2025թ.