Կայացել է Մասուդ Փեզեշքյանի և Եգիպտոսի նախագահի հեռախոսազրույցը
Եգիպտոսի նախագահի հետ հեռապոսզրույցում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Մենք ո՛չ սկսել ենք պատերազմը և ո՛չ էլ հետաքրքրված ենք այն շարունակելով։ Շարունակվող ագրեսիային մեր պատասխանը հստակ է»։
Փեզեշքյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ Սիոնիստական ռեժիմը հարձակվել է ԱՄՆ-ի թույլտվությամբ, և այդ ագրեսիային մեր պատասխանը վճռական է»։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ շաբաթ երեկոյան, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հեռախոսազրույցում, ԻԻՀ անխագահը գնահատել է Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձկման կապակցությամբ Կահիրեի դիրքորոշումը։Նա ասել է․ «Ես հենց սկզբից ձգտել եմ փոխգործակցության հարևան և իսլամական երկրների հետ, որոնց հետ մենք շատ ընդհանրություններ ունենք»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը՝ Փեզեշքյանը հավելել է. «Մենք ձգտում էինք հարցերը լուծել երկխոսության միջոցով, բայց Սիոնիստական ռեժիմը հարձակվեց մեր երկրի վրա։ Մենք չենք սկսել պատերազմը, և ոչ էլ որևէ շահագրգռվածություն ունենք այն շարունակելու, բայց եթե այս ագրեսիան շարունակվի, մեր պատասանը վճռական կլինի»։
Փեզեշքյանը նշել է, որ Իրանը միշտ հայտարարել է խաղաղ միջուկային գործունեության ոլորտում միջազգային սկզբունքներին հավատարիմ մնալու մասին։ Պատասխանելով Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ մտահոգություն հայտնող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից այդ գործունեության մոնիթորինգի վերաբերյալ Իրանի դիրքորոշման վերաբերյալ Եգիպտոսի նախագահի խոսքերին, ԻԻՀ նախագահն ասել է․ «Իրանը մտադիր չէ զբաղվել ոչ խաղաղ միջուկային գործունեությամբ։ Այդ մասին մենք ասել ենք նաև ամերիկացիների հետ բանակցությունների ժամանակ»։
Մասուդ Փեզեշքյանի խոսքով՝ Իրանը կարծում է, որ զարգացում չի կարող գրանցվել առանց խաղաղության և կայունության։ Նա հավելել է. «Մենք ձգտում ենք ապահովել, որ ամբողջ տարածաշրջանը համագործակցության միջոցով հասնի զարգացման և բարգավաճման, բայց հենց Սիոնիստական ռեժիմն է, որ անընդհատ անապահովություն և հակամարտություն է հրահրում տարածաշրջանում»։ Եգիպտոսի նախագահը կրկին խստորեն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան և ասել. «Մենք խորհրդակցում ենք տարբեր կողմերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ լարվածությունը թուլացնելու և պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Մենք ընդգծում ենք, որ պետք է հնարավորություն ստեղծվի դիվանագիտական խորհրդակցությունների համար»։
Ալ-Սիսին նշել է. «Եգիպտոսն ընդգծում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի լուծումը հնարավոր է միայն դիվանագիտական և տեխնիկական լուծումների միջոցով, և ցանկացած ռազմական լուծում միայն կհանգեցնի լարվածության և ճգնաժամի սրման»։