Իրանի Արդաբիլ քաղաքում անցկացվել է ցեղական ձիերի փառատոն
Հուլիս 17, 2021 07:08 Asia/Tehran
Իրանի Արդաբիլ քաղաքում, տեղի է ունեցել արաբական ցեղատեսակի ձիերի գեղեցկության «AJ Darij» գավաթի երկրորդ ազգային փառատոնը, որին մասնակցում էին 120 ձիեր ամբողջ Իրանից, Ռուսաստանից և Բելգիայից:
Փառատոնը տևել է երեք օր և ունեցել է երկու դատավոր:
Ազգային փառատոնի անցկացման նպատակ է նպաստել ցեղական ձիերի բուծմանը և աջակցել ոլորտի տնետսվարողներին:
Արդաբիլ նահանգի ձիասպորտի վարչության ղեկավար Բահաուդդին Իլխանին հայտարարել է որ Արդաբիլը վերածվում է Իրանի ձիաբուծության կենտրոնի, հավելելով, որ ներկայումս Արդաբիլում կա 150 արաբական մաքրացեղ ձի, որոնք աչքի են ընկնում իրենց եզակի գեղեցկությյամբ: