Արաղչի. Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո
https://parstoday.ir/hy/news/iran-i145996-Արաղչի._Վիեննայի_բանակցությունները_կշարունակվեն_Իրանում_նոր_կառավարության_ձևավորումից_հետո
Իրանի Արտաքին գործերի փոխնախարար, ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին Թվիթերում գրել է, որ Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2021 03:55 Asia/Tehran
  • Արաղչի. Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո

Իրանի Արտաքին գործերի փոխնախարար, ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին Թվիթերում գրել է, որ Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո:

«Մենք անցումային շրջանում ենք, և Թեհրանում տեղի է ունենում իշխանության ժողովրդավարական փոխանցում», - գրել է Արաղչին Թվիթերում:

Նա հավելել է. «Պարզ է, որ Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումցի հետո: Դա ժողովրդավարության պահանջ է»:

Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան պետք է դա հասկանան և դադարեցնեն մարդկային փոխանակումը ՀԳՀԾ-ի հետ կապելը»:

Նա ավելացրեց. «Փոխանակումը (բանտարկյալների) քաղաքական նպատակներին ծառայելցնելը կխոչընդոտի փոխանակման գործընթացին և համաձայնության կայացմանը»:

ՀԳՀԾ-ի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը հավելել է. «Հնարավոր է, որ հենց վաղը, բոլոր կողմերից ազատ արձակվի 10 բանտարկյալ, եթե ԱՄՆ-ը և Բրիտանիան կատարեն  պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները»: