Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ. Իրանի վրա առավելագույն ճնշումը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i146666-Իրանի_հարցերով_ԱՄՆ_ի_հատուկ_ներկայացուցիչ._Իրանի_վրա_առավելագույն_ճնշումը_ձախողվել_է
Ընդունելով ԱՄՆ պատժամիջոցների և Իրանի նկատմամբ անմարդկային ճնշման ձախողումն, Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը կրկնել է Բայդենի վարչակազմի բազմիցս պնդումները, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ եթե «Իրանը ստանձնի իր պարտավորությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 09:33 Asia/Tehran
  • Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ. Իրանի վրա առավելագույն ճնշումը ձախողվել է

Ընդունելով ԱՄՆ պատժամիջոցների և Իրանի նկատմամբ անմարդկային ճնշման ձախողումն, Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը կրկնել է Բայդենի վարչակազմի բազմիցս պնդումները, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ եթե «Իրանը ստանձնի իր պարտավորությունները»:

Ըստ «Ֆարս» գործակալությն Ռոբերտ Մալին, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինականբդուրս գալուն, ասել է. «Մենք շատ հստակ հասկացանք, որ պատրաստ ենք վերադառնալ ՀԳՀԾ համաձայնագրին և վերացնել պատժամիջոցները, եթե Իրանը ստանձնի իր միջուկային պարտավորությունները»:

«Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշման արշավը ձախողվել է և դա մեծապես վնասել է ԱՄՆ շահերին»,- հավելել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

«ԱՄՆ-ը պատրաստ է վերացնել այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ են ՀԳՀԾ վերադառնալու համար, բայց մենք չենք վերացնի Թրամփի վարչակազմի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները», - ասել է Ռոբերտ Մալին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ և Եվրոպայի նախկին և ներկա պաշտոնյաները նույնպես կարծում են, որ ԱՄՆ կառավարությունը ՀԳՀԾ վերադառնալուց բացի այլ ելք չունի:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio