ՀԳՀԾ-ում Իրանի քաղաքականության շրջանակն անփոփոխ է
https://parstoday.ir/hy/news/iran-i147032-ՀԳՀԾ_ում_Իրանի_քաղաքականության_շրջանակն_անփոփոխ_է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է. «ՀԳՀԾ-ում Իրանի քաղաքականության շրջանակն անփոփոխ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 06:40 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ում Իրանի քաղաքականության շրջանակն անփոփոխ է

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է. «ՀԳՀԾ-ում Իրանի քաղաքականության շրջանակն անփոփոխ է»:

Ուրբաթ օրն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Աբոլֆազլ Ամուին ասել է. «Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանի նոր կառավարության աշխատանքի  մեկնարկից  հետո, սակայն այն քաղաքականության շրջանակը, որը նախապես հաստատվել էր բանակցությունների համար, չի փոխվի»:

Նա հավելել է, որ բանակցությունների ավարտի ձգձգման պատճառը ամերիկյան կողմի մոտեցումն է, քանի որ նրանք հրաժարվում են բանակցությունների տեքստում  ներառել այն, ինչի մասին խոսում են»:

«Ամերիկյան պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է: Սակայն միևնույն ժամանակ, նրանք պահպանում են հակաիրանական պատժամիջոցները և նույնիսկ  փորձում բանակցություններին այլ հարցեր ավելացնել», - ասել է Ամուին:

Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական և միակողմանի որոշումը հակասում է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևին: