Իրանի ԱԳՆ խոսնակ. Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը միջազգային անարդյունավետության հետևանք են
(last modified Wed, 25 Aug 2021 13:56:48 GMT )
Օգոստոս 25, 2021 18:26 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը միջազգային անարդյունավետության հետևանք են

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համարել է ներկա միջազգային իրավիճակի անարդյունավետության բնական հետևանքը:

Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրը ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  միշտ եղել է քաղաքական և տնտեսական ահաբեկչության տարբեր ձևերի թիրախ, հավելել է.«Իրանը կարողացավ ապացուցել, որ այս երկու չարաբաստիկ երևույթները՝ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, միջազգային ներկա իրավիճակի անարդյունավետության բնական հետևանքն են»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Այսօր արևմտյան երկրների  քաղաքացիական հասարակությունն այլևս  շատ լավ  հասկացել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների ռազմական արկածախնդրությունները ենթահող են ստեղծել ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի և Ջիբհաթ ալ-Նուսրայի  ի հայտ գալու և նրանց աննախադեպ վայրագ ու դաժան բռնությունների իրականացման համար»:

Խաթիբզադեն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ կառուցել բռնությունից զերծ աշխարհ: Աշխարհ, որտեղ մարդիկ իրենք  որոշեն իրենց ճակատագիրը, և ոչ մի ժողովուրդ  մեկ այլ երկրի  ձեռքի խաղալիքը չդառնա»: