Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Իրանը նվաճեց 9-րդ ոսկե մեդալը
https://parstoday.ir/hy/news/iran-i149626-Տոկիոյի_պարալիմպիկ_խաղերում_Իրանը_նվաճեց_9_րդ_ոսկե_մեդալը
Իրանցի հրաձիգը, հաղթելով իր իտալացի մրցակցին, նվաճեց Տոկիոյի պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 13:25 Asia/Tehran

Իրանցի հրաձիգը, հաղթելով իր իտալացի մրցակցին, նվաճեց Տոկիոյի պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալը:

Իրանցի հրաձիգ Զահրա Նեմաթին այսօր հաղթեց իտալացի մրցակցին և նվաճեց Տոկիոյի պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալը:

Տոկիոյի պարալիմպիկ խաղերի անհատական ռկիրոյի մրցաշարի ավարտին, Զահրա Նեմաթիին հաջողվեց Իրանի հավաքականին բերել 9-րդ ոսկե մեդալը:

Զահրա Նեմաթին եզրափակիչ խաղում 6-5 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին:

Այս մեդալով Զահրա Նեմաթին նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը պարալիմպիկ խաղերում և  այս առումով հեթ-տրիկ գրանցեց:

Իրանի մարզիկները Տոկիոյի պարալիմպիկ խաղերում նվաճել են 9 ոսկե, 7 արծաթե և 1 բրոնզե մեդալ: