Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Իրանը նվաճեց 9-րդ ոսկե մեդալը
Սեպտեմբեր 02, 2021 13:25 Asia/Tehran
Իրանցի հրաձիգը, հաղթելով իր իտալացի մրցակցին, նվաճեց Տոկիոյի պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալը:
Իրանցի հրաձիգ Զահրա Նեմաթին այսօր հաղթեց իտալացի մրցակցին և նվաճեց Տոկիոյի պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալը:
Տոկիոյի պարալիմպիկ խաղերի անհատական ռկիրոյի մրցաշարի ավարտին, Զահրա Նեմաթիին հաջողվեց Իրանի հավաքականին բերել 9-րդ ոսկե մեդալը:
Զահրա Նեմաթին եզրափակիչ խաղում 6-5 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին:
Այս մեդալով Զահրա Նեմաթին նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը պարալիմպիկ խաղերում և այս առումով հեթ-տրիկ գրանցեց:
Իրանի մարզիկները Տոկիոյի պարալիմպիկ խաղերում նվաճել են 9 ոսկե, 7 արծաթե և 1 բրոնզե մեդալ: