Խաթիբզադե. Աֆղանական խմբերը պետք է խուսափեն բռնությունից և եղբայրասպանությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i149720-Խաթիբզադե._Աֆղանական_խմբերը_պետք_է_խուսափեն_բռնությունից_և_եղբայրասպանությունից
Իրանի արտգործնախարարության խոսնակմ աֆղանական խմբերին կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց և եղբայրասպանությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 04:36 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Աֆղանական խմբերը պետք է խուսափեն բռնությունից և եղբայրասպանությունից

Իրանի արտգործնախարարության խոսնակմ աֆղանական խմբերին կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց և եղբայրասպանությունից:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Աֆղանստանի զարգացումներին և Փանջշիրի բախումներին, բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ վեճերի լուծման և փոխադարձ բավարար լուծման հասնելու երկխոսության սկզբունքին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք հավատում ենք, որ Աֆղանստանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն իրական աֆղանական երկխոսության միջոցով ՝ առանց օտար երկրների ներկայության և միջամտության»:

Նա հավելել է. «Աֆղանստանն այսօր հոգնել է տարիների օկուպացիայից, պատերազմից և բռնությունից, ուստի բոլոր խմբերը պետք է խուսափեն բռնության կրկնությունից և եղբայրասպանությունից»:

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է ցանկացած արտաքին միջամտություն Աֆղանստանի ներքին գործերին, հավելելով. «Աֆղանստանի ժողովուրդն արժանի է ժողովրդական և համապարփակ կառավարության, որը կներկայացնի երկրի ժողովրդագրական և էթնիկ կազմը»: