Աշխարհի միակ՝ «քափարների» 4 աստղանի հյուրանոցը գտնվում է Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i149734-Աշխարհի_միակ_քափարների_4_աստղանի_հյուրանոցը_գտնվում_է_Իրանում
Իրանի հարավում` Քերման, Սիստան և Բալուչեստան և Հորմոզգան նահանգներում, կա բնակավայրերի մի տեսակ, որը կոչվում է «քափար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 07:34 Asia/Tehran

Իրանի հարավում` Քերման, Սիստան և Բալուչեստան և Հորմոզգան նահանգներում, կա բնակավայրերի մի տեսակ, որը կոչվում է «քափար»:

Քափարները կառուցվում են բնական նյութերից, ինչպիսիք են  արմավենիները: Այս տեսակի կացարանները, որոնք մարդկության ամենահին կառույցներից են, ամռանը զով մթնոլորտ են ապահովում բնակիչների համար:

Քերման նահանգի Քալա-Գանջ քաղաքում ավանդականի ու ժամանակակիցի համադրությամբ, կառուցվել է առաջին չորս աստղանի «քափար» հյուրանոցը:

Այն դարձել է զբոսաշրջային կենտրոններից մեկը և գրավել օտարերկրյա և ներքին զբոսաշրջիկների ուշադրությունը: