Տոկիոյի պարալիմպիկ մրցումներում, Իրանի նստած վոլեյբոլի ազգային հավաքականը նվաճել է ոսկե մեդալ
Տոկիոյի պարալիմպիկ մրցաշարում, Իրանի նստած վոլեյբոլի ազգային հավաքականը, հաղթելով Ռուսաստանի հավաքականին, նվաճել է ոսկե մեդալ:
Աշխարհի նստած վոլեյբոլի պատմության մեջ ամենապանծալի հավաքականը համարվող Իրանի նստած վոլեյբոլի ազգային հավաքականը, պարալիմպիկ խաղերի եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի թիմի նկատմամբ, նվաճել է չեմպիոնի կոչումը:
Պարալիմպիկ խաղերի տղամարդկանց բաժնում արժանանալով 7 չեմպիոնի և երկու փոխչեմպիոնի կոչման, Իրանի նստած վոլեյբոլի ազգային հավաքականը ռեկորդ է սահմանել: Նիդերլանդների հավաքականը 3 չեմպիոնական և 2 փոխչեմպիոնական, իսկ Բոսնիա Հերցեգովինան երկու փոխչեմպիոնական և 3 չեմպիոնական նվաճումներով, գրավել են երկրորդ և երրորդ տեղերը: Իրանի նստած վոլեյբոլի ազգային հավաքականի ոսկե մեդալը համարվում է Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Իրանի նվաճած 11 -րդ ոսկե մեդալը:
Իրանի մարզիկները Տոկիոյի պարալիմպիկ խաղերում մինչ այժմ նվաճել են 11 ոսկե, 11 արծաթե և մեկ բրոնզե մեդալներ, զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: