Իրանը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i149872-Իրանը_սատարում_է_Աֆղանստանում_համապարփակ_կառավարության_ձևավորմանը
Իրանի արտգործնախարարի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 04:13 Asia/Tehran
  • Իրանը սատարում է Աֆղանստանում համապարփակ  կառավարության ձևավորմանը

Իրանի արտգործնախարարի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը»:

ԻՍՆԱ -ի հաղորդման համաձայն,  Մոհամմադ Էբրահիմ Թահերյանը  կիրակի օրը Աֆղանստանի հարևան երկրների հատուկ ներկայացուցիչների վիրտուալ հանդիպման ժամանակ ընդգծել է աֆղան ժողովրդի ցավին ու խնդիրներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Նա նշել է. «Աֆղանստանում խաղաղություն և անդորր հաստատել հնարավոր կլինի միայն բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորման դեպքում»:

Աֆղանստանի հարևան երկրների հատուկ ներկայացուցիչները, այսօր կայացած  վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել են այդ երկրի զարգացումները: