Իրանը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը
Սեպտեմբեր 06, 2021 04:13 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորմանը»:
ԻՍՆԱ -ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Էբրահիմ Թահերյանը կիրակի օրը Աֆղանստանի հարևան երկրների հատուկ ներկայացուցիչների վիրտուալ հանդիպման ժամանակ ընդգծել է աֆղան ժողովրդի ցավին ու խնդիրներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
Նա նշել է. «Աֆղանստանում խաղաղություն և անդորր հաստատել հնարավոր կլինի միայն բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորման դեպքում»:
Աֆղանստանի հարևան երկրների հատուկ ներկայացուցիչները, այսօր կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել են այդ երկրի զարգացումները:
Պիտակ