Իրան. Ատելությունը և իսլամաֆոբիան խաղաղության մշակույթին սպառնացող հիմնական մարտահրավերներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i150046-Իրան._Ատելությունը_և_իսլամաֆոբիան_խաղաղության_մշակույթին_սպառնացող_հիմնական_մարտահրավերներն_են
ՄԱԿ -ում ԻԻՀ դեսպան և մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հայտարարել է. «Ատելությունը, այլատյացությունը, իսլամաֆոբիան և բռնության և ծայրահեղականության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը խաղաղության մշակույթին սպառնացող հիմնական մարտահրավերներն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 04:31 Asia/Tehran
  • Իրան. Ատելությունը և իսլամաֆոբիան խաղաղության մշակույթին սպառնացող  հիմնական մարտահրավերներն են

ՄԱԿ -ում ԻԻՀ դեսպան և մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հայտարարել է. «Ատելությունը, այլատյացությունը, իսլամաֆոբիան և բռնության և ծայրահեղականության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը խաղաղության մշակույթին սպառնացող հիմնական մարտահրավերներն են»:

 ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն,  ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում խաղաղության մշակույթի թեմայով ունեցած ելությում, Զահրա Էրշադին նշել է. «Պատերազմը, ահաբեկչությունը,  ծայրահեղականությունը, աղքատությունն ու խտրականությունը, միակողմանիությունը և միակողմանի պարտադրանքը այսօրվա աշխարհի հիմնական մարտահրավերներն են»:

Էրշադին ընդգծել է, որ միջազգային խաղաղության և անվտանգության հասնելու համար ՄԱԿ -ը և անդամ երկրները պետք է հիմնվելով  երկրների ինքնիշխանության հավասարության սկզբունքի վրա, միջազգային վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, զերծ մնան ուժի կիրառումից կամ սպառնալիքից և չմիջամտեն այն հարցերին, որոնք համարվում են յուրաքանչյուր երկրի ներքին գործը»:

Նա հավելել է. «Համապատասխանաբար, խաղաղության մշակույթը հնարավոր չէ զարգացնել, երբ կա այլ երկրների ինքնիշխանությանը և անկախությանն ուղղված սպառնալիք, և միջազգային  հիմնարար օրենքներին սպառնում են միակողմանի պարտադրանքի գործողությունները»:

Ըստ այս բանաձևի՝ ուշադրության են արժանանալու համաշխարհային խաղաղության և ազգամիջյան երկխոսության հետ կապված նախաձեռնություններն այդ թվում՝ բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ ստեղծելու ԻԻՀ նախաձեռնությունը: