Ամիր Աբդոլլահյան. Իրանը ցանկանում է, որպեսզի Աֆղանստանը զերծ լինի պատերազմից և ահաբեկչությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i150052-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_ցանկանում_է_որպեսզի_Աֆղանստանը_զերծ_լինի_պատերազմից_և_ահաբեկչությունից
ԻԻՀ ԱԳ նախարարնԱֆղանստանի նախկին նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի Աֆղանստանը զերծ լինի պատերազմից և ահաբեկչությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 05:02 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը ցանկանում է, որպեսզի Աֆղանստանը  զերծ լինի պատերազմից և ահաբեկչությունից

ԻԻՀ ԱԳ նախարարնԱֆղանստանի նախկին նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի Աֆղանստանը զերծ լինի պատերազմից և ահաբեկչությունից»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի հետ քննարկել է այդ երկրի վերջին զարգացումները:

 Իրանի արտգործնախարարն ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը, որը հիմնված է բոլոր խմբերի միջև երկխոսության վրա` նպատակ ունենալով Աֆղանստանում ձևավորել համապարփակ կառավարություն, որում ներկայացված կլինի այդ երկրի էթնիկ և ժողովրդագրական կազմը: Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Միայն այդ կերպ Աֆղանստանը կարող է հասնել կայուն խաղաղության»:

Ամիր Աբդուլլահյանը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բաց կպահի Աֆղանստանի հետ իր սահմաններն ու անցակետերը՝ այս երկրում առկա իրավիճակը մեղմելու  համար և կշարունակի առևտուրը Աֆղանստանի հետ»:

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը նշել է. «Այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին մենք խորհրդակցում ենք տարբեր խմբերի, այդ թվում ՝ թալիբների հետ,  և Իրանից խնդրում ենք շարունակել այդ ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը»: