Երկու իրանական նավեր հաջողություն են գրանցել միջազգային ջրերում
https://parstoday.ir/hy/news/iran-i150058-Երկու_իրանական_նավեր_հաջողություն_են_գրանցել_միջազգային_ջրերում
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի նավատորմի հրամանատարն հայտարարել է. «Իրանական «Սահանդ» կործանիչը և «Մակրան» նավահանգստային նավը հաջողությամբ հատել են միջազգային, հեռավոր ջրերը և Ատլանտյան օվկիանոսի բարդ միջավայրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 06:50 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի նավատորմի հրամանատարն հայտարարել է. «Իրանական «Սահանդ» կործանիչը և «Մակրան» նավահանգստային նավը հաջողությամբ հատել են միջազգային, հեռավոր ջրերը և Ատլանտյան օվկիանոսի բարդ միջավայրը»:

Ծովակալ  Շահրամ Իրանին, երեքշաբթի օրն Իրանի հեռուստատեսության  լրատվական ցանցին տված հարցազրույցում, ասել է.«Նավատորմը հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը: Ավելի քան 4 ամսում, «Սահանդը» և «Մակրանը» օվկիանոսներում և ծովերում անցել են ավելի քան 45 հազար կիլոմետր տարածություն:

Նա նշել է. «Նավախումբը հատել է Հնդկական օվկիանոսը և Ատլանտյան օվկիանոսի հարավային և հյուսիսային ջրերը»:

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի, «Սահանդ» կործանիչը կառուցվել է հիմնվելով ներքին գիտելիքների և տեխնոլոգիայի  վրա,  պատկանում է «Ջամարան» նավակործանների դասին և հագեցած է արդիականացված սարքավորումներով: