Երկու իրանական նավեր հաջողություն են գրանցել միջազգային ջրերում
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի նավատորմի հրամանատարն հայտարարել է. «Իրանական «Սահանդ» կործանիչը և «Մակրան» նավահանգստային նավը հաջողությամբ հատել են միջազգային, հեռավոր ջրերը և Ատլանտյան օվկիանոսի բարդ միջավայրը»:
Ծովակալ Շահրամ Իրանին, երեքշաբթի օրն Իրանի հեռուստատեսության լրատվական ցանցին տված հարցազրույցում, ասել է.«Նավատորմը հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը: Ավելի քան 4 ամսում, «Սահանդը» և «Մակրանը» օվկիանոսներում և ծովերում անցել են ավելի քան 45 հազար կիլոմետր տարածություն:
Նա նշել է. «Նավախումբը հատել է Հնդկական օվկիանոսը և Ատլանտյան օվկիանոսի հարավային և հյուսիսային ջրերը»:
Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի, «Սահանդ» կործանիչը կառուցվել է հիմնվելով ներքին գիտելիքների և տեխնոլոգիայի վրա, պատկանում է «Ջամարան» նավակործանների դասին և հագեցած է արդիականացված սարքավորումներով: