Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իրան-Իրաք հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով
Սեպտեմբեր 08, 2021 12:44 Asia/Tehran
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում, Իրանի ֆուտբոլի հավաքականը հզոր խաղով կարողացավ 3-0 հաշվով հաղթել Իրաքի ֆուտբոլի հավաքականին:
2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իրան-Իրաք երկրորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ Կատարի մայրաքաղաք Դոհայի «Խալիֆա» մարզադաշտում, ավարտվեց Իրանի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Այս արդյունքով Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 6 միավորով դարձավ A խմբի առաջատարը:
Իրաքը ստացավ մեկ միավոր և մնաց աղյուսակի չորրորդ տեղում:
Պիտակ