Շամխանի.Աֆղանստանի ժողովրդի բարեկամներին մտահոգում էհամապարփակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտությանն ցուցաբերվող անուշադրությունը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Աֆղանստանի ժողովրդի բարեկամներին մտահոգում է համապարփակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտությանն ու օտարերկրյա միջամտության նկատմամբ ցուցաբերվող անուշադրությունը»:
Ալի Շամխանին չորեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աֆղանստանի առաջնահերթությունն է՝ կայունության և խաղաղության հաստատումը: Աֆղանստանի ժողովրդի բարեկամների գլխավոր մտահոգություններն են՝ համապարփակ կառավարության ձևավորման անհրաժեշտությանը ցուցաբերվող անուշադրությունը, օտարերկրյա միջամտությունը, Էթնիկ և սոցիալական խմբերի պահանջները բավարարելու համար երկխոսության փոխարեն ռազմական միջոցների օգտագործումը»:
Սեպտեմբերի 7-ին «Թալիբանը» հայտնել է նոր կառավարության ձևավորման մասին և ներկայացրել է մի քանի նախարարների անունները: Թալիբները հայտարարել են, որ կաշխատեն հաջորդ կառավարությունում ներգրավել Աֆղանստանի հասարակության բոլոր շերտերին: