Իրանի արտգործնախարարը կարևորել է Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանումը
Իրանի ԱԳ նախարարն իր թվիթերյան ուղերձում ընդգծել է Աֆղանստանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աֆղանստանի վեց հարևան երկրների արտգործնախարարների վիրտուալ հանդիպ,ման ընթացքում ընդգծվել է երկրի անվտանգության, կայունություն ու զարգացման անհրաժեշտությունը»:
Աբդոլլահյանը հավելել է. «Հանդիպումը կենտրոնացած էր աֆղանական հասարակության բազմազանությունն ու կամքն արտացոլող համապարփակ կառավարության ձևավորման վրա, և ընդգծվեց բռնությունն ու օտարերկրյա միջամտությունը մերժելով, երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը»:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Աֆղանստանի վեց հարևանների ՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների վիրտուալ հանդիպումը ՝ Աֆղանստանիզարգացումները քննարկելու նպատակով: